Խեժային Սեղաններ և Լուսամփոփներ

Գերմանական EPODEX ընկերությունը առաջարկում է կատարելապես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր էպօքսիդային խեժերի լայն ընտրանի, որոնցով աշխատելը չափազանց դյուրին է։

Խեժային Սեղաններ և Լուսամփոփներ՝ պատրաստված Pro+ համակարգով

սկսած 11500AMD

Գնել ECO+ համակարգի էպօքսիդային խեժ

սկսած 14500AMD

Գնել PRO MAX համակարգի էպօքսիդային խեժ



Երկբաղադրիչ Էպօքսիքդային խեժի Pro+, Eco+ և Pro Max համակարգեր

 

Ձեռք բերեք EPODEX-ի գերդիմացկուն Էպօքսիդային խեժերը և պատրաստեք շքեղ, աստասովոր և հետաքրիր դիզայներական լուծումներով, «գետային» սեղաններ, ժամացույցներ, լուսամփոփներ, ինչպես նաև այլ տարաբնույթ արդյունաբերական և արհեստագործական աշխատանքներ։

Շերտային հաստությունը՝ 0,1-5սմ (Eco Max, Pro+) կամ 0,1-10սմ (Pro Max)

Խեժ՝ սեղանների համար

Էպօքսիդային սեղան պատրաստելու համար պետք է առաջին հերթին ձևաչափել այն և որոշել ստացվելիք սեղանի շերտային հաստությունը, հետևաբար և ընտրել օգտագործվելիք խեժի տեսակը։ Էպօքսիդային խեժի շնորհիվ կարելի է հեշտությամբ մոդելավորել սեղանի արտաքին շերտը ՝ տալով հետաքրքիր դիզայներական մոտեցումներ, իսկ դրա համար կպահանջվի կիրառել էպօքսիդային գունանյութերի մեր բազմաթույր գունապնակը, որի շնորհիվ կարելի է ստանալ գրեթե ցանկացած ձևի և երանգի մակերեսային ծածկ։  EPODEX-ի հետ Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչի։

Ստեղծեք էպօքսիդային սեղան՝ հետևելով այս պարզ քայլային հերթականությանը։

Առաջնահերթություն է համարվում սեղանի մակերեսի մանրակրկիտ մաքրումը, որից հետո անհրաժեշտ է ծածկել այն և թողնել չորանալու։ Այնուհետև խեժը և պնդացուցիչը (A և B կոմպոնենտները) խառնել 2:1 հարաբերությամբ՝ մոտավորապես երեք րոպե։ Կարևոր նախապայման է հանդիսանում խառնուրդի դանդաղ հարելը, որպեսզի խուսափեք պղպջակների առաջացումից։ Սեղանը անհրաժեղտ է խեժապատել կտորի կամ գլանակի միջոցով։ Առաջարկվում է նախ տարածել 0,2-0,5մմ-ն է հաստությամբ էպօքսիդային նախախեժի բարակ շերտ և թողնել, որ կարծրանա, քանի որ այդ շերտի օգնությամբ կխուսափեք նյութի կորստից, ինչպես նաև կխոչընդոտվի խեժի մեջ օդի ներթափանցելու գործընթացը, որը հատկապես վերաբերում է կլանիչ մակերևույթներին, ինչպիսին և փայտն է։

Սեղանի էպօքսիդային Ծածկ

Եթե ցանկանում եք յուրովի ձևափոխել Ձեր սեղանը և դարձնել այն առավել դիմացկուն՝ հեշտացնելով խնամքը։ Էպօքսիդային խեժը լավագույն ընտրությունն է Ձեզ համար։ Այն հեշտ է մշակվում, կարծրանում և չափազանց դիմացկուն է քերծվածքների ու հեղուկների նկատմամբ։

Էպօքսիդային սեղանները՝ ի տարբերություն չմշակված փայտե սեղանների, չեն պահանջում հատուկ և պարբերական խնամք, դրանք կարելի է մաքրել սովորական մաքրող նյութերով։ Այդ իսկ պատճառով  սեղանների էպօքսիդային ծածկերը հաճախ օգտագործվում են ռեստորաններում, որտեղ մաշվածություն ձեռք բերելու հավանականությունը առավել մեծ է։

Մինչև 1սմ շերտային հաստություն թույլատրող և գունանյութային կիրառությամբ աշխատանքների համար նախատեսելի է EPODEX ECO համկարգի կիրառությունը, իսկ թափանցիկ և մինչև 2սմ խեժային շերտ ստանալու համար EPODEX PRO-ն լավագույն ընտրությունն է։ 2սմ-ից մինչև 5սմ հաստություն թույլատրող շերտերի համար օգտագործում է EPODEX PRO + համակարգը: Առավել մանրակրկիտ ինֆորմացիան ներկայացված է տվյալ արտադրանքի ապրանքային էջում։