Թափուր աշխատատեղեր

Վաճառող-Խորհրդատու

Փնտրում ենք ակտիվ և շփվող երիտասարդների Epodex Armenia ըկերության նորաբաց վաճառասրահում վաճառքի խորհրդատուներին միանալու նպատակով։

Հիմնական պարտականություններ․
• Հաճախորդների սպասարկման իրականացում,
• Համապատասխան ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
• Վաճառքի կազմակերպում,
• Կատարել հեռախոսազանգեր և ձեռք բերել պայմանավորվածություններ,
• Վարել բանակցություններ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ,
• Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
• Պատրաստել հաշվետվություններ կատարած աշխատանքի մասով։

Անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ.
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է,
• Վաճառքի կամ սպասարկման ոլորտում 1 տարվա փորձ,
• Համակարգչային հմտություն /Word, Excel/,
• Ռուսերեն լեզվի լավ և անգլերեն լեզվի բավարար իմացություն,
• Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ,
• Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման հմտություններ,
• Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
• Բանակցելու, գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Թիմում աշխատելու և ժամանակի կառավարման լավ ունակություններ։

Դիմելու ընթացակարգ

Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները info@epodex.am էլ.հասցեին։

cart
Languages