Լատեքսային ներկ

Ընտրե՜ք EPODEX-ի առաջարկած պրեմիում կարգի Լատեքսային ներկերի ընդարձակ գունապնակից որևէ երանգ և գունավոե՜ք Ձեր պատերը ու առաստաղները էկոլոգիապես մաքուր, խոնավադիմացկուն և չքայքայվող ներկերով։


EPODEX Latex Paint


EPODEX-ի Լատեքսային ջրային հիմքով ներկերի շնորհիվ կարող եք ստանալ փայլուն և անփայլ մակերեսային ծածկույթ ցանկացած ծակոտիավոր և առանց ծակոտիների մակերեսին՝ պաշտպանելով պատերը և առաստաղը բորբոսից, ինչպես նաև տարատեսակ բծերից և հետքերից։

  • EPODEX-ի Լատեքսային ներկերը չունեն հոտ և բավականին դյուրին են կիրառման մեջ, փորձեք աշխատել սենյակային ջերմաստիճանում և սկսեք աշխատանքը մակերեսի յուղարզեծումից, կարող եք աշխատանքը իրագործել նաև EPODEX-ի Ախտահանիչ-յուղազերծիչ սփրեյը կիրառելով։ (EPODEX PRE-CLEANER
  • Հարթ մակերեսները նախապես հղկաթղթել, որպեսզի ստացված անհարթ ենթաշերտը ներգործի կպչունությանը բարելավման գործընթացին, անհրաժեշտության դեպքում կարող եք նաև գրունտային շերտ կիրառել։
  • Ապա ներկանյութը կիրառել վրձինով կամ գլանակով և թողնել չորանալու մոտ 8 ժամ մինչ երկրորդ շերտով ներկապատելը, կարող եք նույն գործընթացը կրկնել մինչ իդեալական անթափանց մակերես ստանալը։

EPODEX-ի լվացվող Լատեքսային ներկի առավելությունները

  • Բավականին դյուրին է կիրառվում
  • Գերդիմացկուն և հարվածակայուն է
  • Չքայքայվող և խոնավադիմացկուն ֆորմուլան կանխում է բորբոսի առաջացումը
  • Ակնթարթորեն հեռացվում են կարծր բծերից մինչև ամենաթանձր յուղային հետքերը
  • Ջրադիմացկունության շնորհիվ ալտերնատիվ կիրառելի տարբերակ է ինչպես խոհանոցում, այնպես էլ լոգարանում
  • Կիրառելի է ֆակտուրային, ծակոտիավոր և առանց ծակոտիների մակերեսներին
  •  Էկոլոգիապես մաքուր է
  • Համապատասխան է որակի բարձրագույն ստանդարտներին

 

Ներկանյութի ամուր և դիմացկուն շերտ կազմելու ունակության շնորհիվ այն սովորական պատի ներկով ծածկելու գործընթացը այդքան էլ դյուրին չէ, այնուամենայնիվ այն կարելի է վերաներկել  էմուլսիոն ներկերով առանց որևէ բարդ նախապատրաստական գործընթացների, ինչպես նաև կարող եք ցանկացած պահի հավելյալ վերաներկմամբ EPODEX-ի լատեքսային ներկով թարմություն հաղորդել Ձեր նախընտրած պատային կամ առաստաղային հատվածին։

 


latexfarbe-ueberstreichen-weiss-768x512
cart
Languages