PRO համակարգի էպօքսիդային խեժ

PRO համակարգի էպօքսիդային խեժ

8,500 AMD

Delivery time: 1-3 working days | From 50 € value of goods in DE free delivery

EPODEX PRO համակարգի էպօքսիդային խեժը բազմատեսակ կիրառություն ունի և կատարելապես համապատասխանում է մակերևութային ծածկեր, զարդեր, սպասքային աշխատանքներ, դիզայներական և դեկորատիվ իրեր պատրաստելու, ինչպես նաև արհեստագործական ոլորտների բազմատեսակ աշխատանքներում կիրառելու համար։ Այն կարող է շերտերով կարծրանալ, իսկ յուրաքանչյուր շերտի թույլատրելի առավելագույն հաստությունը պետք է չգերազանցի 2սմ-ը։ Օգտագործման հրահանգներին կարող եք ծանոթանալ ստորև։

  • Pro համակարգի Էպօքսիդային խեժ (A խեժ + B կարծրացուցիչ) 

Calculate quantity
Length (cm)
Width (cm)
Height (cm)
Required amount in KG

PRO համակարգի էպօքսիդային խեժը                                                                                                                                                                                                                                     

բազմաոլորտ կիրառությամբ օժտված բարձրորակ, գերդիմացկուն և հարվածակայուն խեժ է, որը կիրառվում է ծածկային, կաղապարային և լիցքային աշխատանքներ կատարելիս։ Այն կարող է ծառայել նաև որպես ախտահանվող հատակների մակերևութային ծածկ, որի շերտային թույլատրելի առավելագույն հաստությունը չպետք է գիերազանցի 2սմ-ը։ Խեժանյութը օգտագործվում է դիզայներական և դեկորատիվ առարկաներ ստանալու մեջ ևս, այն կատարյալ է զարդեր և սպասք պատրաստելու համար։

   

Կիրառության եղանակը

  1. PRO համակարգին պատկանող երկկոմպոնենտ էպօքսիդային խեժի բաղադրիչները՝ A(խեժը) և B(պնդացուցիչը), միախառնել 2:1 հարաբերակցությունով (օրինակ՝ 2կգ խեժի հետ օգտագործել 1կգ պնդացուցիչ)։
  2. Խեժային խառնուրդը մանրակրկտորեն և առանց դադարների հարել բաժակի եզրերից դեպի կենտրոն ուղղվածությամբ։ Նախընտրելի է խառնուրդը տեղափոխել մեկ այլ մաքուր տարրայի մեջ և կրկին մի քանի րոպե  հարել՝ մինչև բաղադրիչները ամբողջապես միախառնվեն և ստացվի համասեռ զանգված։
  3. Գունանյութերի հետ համատեղմամբ կարելի է ստանալ ցանկացած գունային երանգի խեժային խառնուրդ։ Գունանյութը անհրաժեշտ է ավելացնել հիմնական լիցքային շերտի կա՜մ Ա բաղադրիչին կա՜մ արդեն իսկ ստացված խեժային խառնուրդին, այսինքն՝ միախառնված խեժ և կարծրացուցիչ զանգվածին։ Կոմպոնենտների 2:1 հարաբերակցությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի չառնել գունանյութի գրամային կշիռը, իսկ երանգի ինտենսիվությունը կարելի է կառավարել ավելացնելով կամ քչացնելով գունանյութի քանակը։
  4. Միախառնված մասսան իսկույն օգտագործել, եթե այն գերազանցում է թույլատրելի հաստությունը, որը PRO համակարգի համար 2սմ-ն է, շերտային թույլատրելի հաստությունը գերազանցելու դեպքում՝ խեժային խառնուրդը կարող է գերտաքանալ, դեղնել, ճաքճքել կամ դեֆորմացվել։
  5. Էպօքսիդային լիցքով շերտը պետք է թողնել կարծրանալու մոտ 16-36 ժամ՝ կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից և օդի խոնավությունից ։
  6. Խեժային առարկան կամ մակերևույթը շահագործման ենթակա է դառնում 36 ժամ անց, իսկ էկոլոգիապես մաքրվում է 7 օր հետո։

Իրազեկում/ info

Էպօքիդային խեժը չորացման և հետագա մի քանի օրվա ընթացքում  բավականին զգայուն է խոնավության նկատմամբ, և կա խեժային վերին ենթաշերտում սպիտակ բծերի կամ կաթիլային հետքերի առաջացման վտանգ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ջրի հետ ցանկացած շփումից՝ մինչ խեժային խառնուրդի իդեալական չորացման ավարտը։

Ցանկալի հաստություն հատակների և այլ մակերևույթների լիցքի համար

  • Կոնտակտային շփման պատնեշ հանդիսացող շերտ՝ մոտ 1,65-2,20կգ/մ2՝ 1,5-2մմ հաստությամբ մակերեսների համար
  • հիմնական, ծավալային լիցք՝ մոտ 0,22-0,55կգ/ մ2՝ 0,2-0,5մմ հաստությամբ մակերեսների համար
  • Վերջնական, պաշտպանիչ մակերեսային շերտ՝ մոտ 1,10-1,65 կգ/ մ2՝ 1,-1,5 հաստությամբ շերտերի համար

Երանգային գունանյութի անհրաժեշտ քանակությունը խեժ-պնդացուցիչ խառնուրդի 1կգ համար (գունավորված խեժային խառնուրդը՝ կախված հաստությունից, կարող է տարատեսակ գունային ինտենսիվությամբ արտահայտվել)

  • Փոշի գունանյութեր (մետաղական, գլիտերային, հոլոգրաֆիկ-գլիտերային, նեոնային և ֆոսֆորային)՝ 1,5-2% (15-20գ),
  • Թափանցիկ գունանյութեր՝ 60 կաթիլ (1,8գ),
  • Կիսաթափանցիկ գունանյութեր՝ 40 կաթիլ նախընտրելի երանգային գունանյութ և 20 կաթիլ սպիտակ գունանյութ (1,8գ),

Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։

հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:

Կոմպոնենտներում առկա քիմիական նյութեր

Ա կոմպոնենտ (խեժ) ՝ բիս- [4- (2,3-էպօքսիպրոպօքսի) ֆենիլ] պրոպան օքսիրան, մոնո [(C12-14-ալկիլօքսի) մեթիլ] ածանցյալ։

Բ կոմպոնենտ (պնդացուցիչ) ՝ 3-ամինոմեթիլ-3,5,5-տրիմեթիլցիկլոհեքսիլամին։

Զգուշացում
Ա բաղադրիչ։ Խրոնիկ հիվանդությունների կամ սուր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում հնարավոր է մաշկի կամ աչքերի գրգռվածության առաջացում, որոնցից խուսափելու համար անհրաժետ է կրել պաշտպանիչ հարմարանքներ (ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ, դիմակ)։ Խեժը ախտահարում է ջրային միջավայրը, որը և չի ինքնամաքրվում։ Անհրաժեշտ է խուսափել փոշի/ծուխ/գազ/կաթիլներ/գոլորշի/ցողաշիթեր կուլ տալուց։ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անմիջապես հեռացնել կոնտակտային լինզաները, եթե դրանք առկա են, ապա մի քանի րոպե մանրակրկիտ լվանալ աչքերը՝ հետևելով բոլոր տեղական, տարածքային, ազգային և միջազգային անվտանգության կանոններին։

Բ բաղադրիչ։  Խրոնիկ հիվանդությունների կամ սուր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում հնարավոր է մաշկի կամ աչքերի գրգռվածության առաջացում, որոնցից խուսափելու համար անհրաժետ է կրել պաշտպանիչ հարմարանքներ (ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ, դիմակ)։ Պնդացուցիչը ախտահարում է ջրային միջավայրը, որը և չունի ինքնամաքրման օժտվածություն։ Անհրաժեշտ է խուսափել փոշի/ծուխ/գազ/կաթիլներ/գոլորշի/ցողաշիթեր կուլ տալուց։ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԹԱՓՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անհրաժեշտ է անմիջապես հանել ողջ վնասված հագուստը, մաշկը ցնցուղի տակ ցողել տաք ջրով կամ ջրաշթով։ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անմիջապես հեռացնել կոնտակտային լինզաները, եթե դրանք առկա են, ապա մի քանի րոպե մանրակրկիտ լվանալ աչքերը՝ հետևելով բոլոր տեղական, տարածքային, ազգային և միջազգային անվտանգության կանոններին։ ԿՈՒԼ ՏԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ եթե Ձեզ լավ չեք զգում, ահազանգեք ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ կամ բժիշկ կանչեք։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “PRO համակարգի էպօքսիդային խեժ”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով