Երկկոմպոնենտ Սալիկի ներկ (TILE PAINT 2K)

Երկկոմպոնենտ Սալիկի ներկ (TILE PAINT 2K)

Delivery time: 1-3 working days | From 50 € value of goods in DE free delivery

EPODEX-ի երկկոմպոնենտ, կիսափայլուն, էպօքսիդային հիմքով Սալիկի ներկերը բարձրորակ, չափազանց դյուրին կիրառելի, ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ դիմացկուն և ուժեղ կպչողականությամբ օժտված, ջրակայուն ներկանյութեր են՝ նախատեսված սալիկապատ սենյակի պատային և հատակային մակերեսները ներկապատելու և նոր թարմություն ու փայլ հաղորդելու համար։ Ծածկողականության ծավալը մեկանգամյա կիրառությամբ 120-150գ/մ² է կազմում։ Օգտագործման հրահանգներին կարող եք ծանոթանալ ստորև։

Calculate quantity
Length (cm)
Width (cm)
Height (cm)
Required amount in KG

EPODEX-ի երկկոմպոնենտ Սալիկի ներկ

EPODEX-ի երկկոմպոնենտային, էպօքսիդային հինքով սալիկի ներկերը (Tile Paint 2K) կազմված են ներկանյութ և խեժ բաղադրիչներից, որոնց շնորհիվ և ձեռք են բերել բացարձակ ջրակայունություն, գերդիմացկունություն և իդեալապես համապատասխանում են չափազանց շահագործելի մակերեսներին կիրառելու համար, ինչպիսիք են սալիկապատ սենյակի պատային և հատակային հատվածները, ջրի հետ մշտական շփում ունեցող տարածությունները։ Սալիկային երկկոմպոնենտ ներկերը իրենց կատարյալ կպչողականության շնորհիվ շատ դյուրին են կիրառության մեջ։ Ներկանյութը անհոտ է և չի պարունակում առողջության համար վտանգ ներկայացնող լուծիչներ։ Ծածկողականություն։ Մեկանգամյա կիրառությամբ 1մ² Հարթ և չներծծվող մակերեսի համար ծախսվաում է 120-150 գ/մ² ներկանյութ։

Կիրառությունը

  1. Սալիկի արտաքին հարթ մակերեսը նախապես հղկաթղթել՝ խազիկներ ավելացնելով, որպեսզի ստացված անհարթ ենթաշերտը ներգործի կպչունությունը բարելավելու գործընթացին։
  2. Տարածության մաքրուրությունը և յուղարզեծ մակերեսը ապահովելու համար առաջարկվում է կիրառել EPODEX-ի Ախտահանիչ-յուղազերծիչը (EPODEX PRE-CLEANER)։
  3. Խեժային խառնուրդ ստանալու համար խեժը (A կոմպոնենտը) խառնել կարծրացուցիչի (B կոմպոնենտի) հետ՝ 5:1 հարաբերակցությամբ (օրինակ՝ 5 կգ խեժ-ին միախառնել 1 կգ կարծրացուցիչ):
  4. Կոմպոնենտները միախառնել՝ անկյունային և եզրային հատվածները ևս մանրակրկիտ հարելով, ապա տեղափոխել մեկ այլ տարրայի մեջ և կրկին մի քանի րոպե խառնել՝ մինչև ստացվի իդեալական համասեռ խառնուրդ։
  5. Թափանցիկ խեժային խառնուրդին ավելացնել EPODEX-ի ջրային հիմքով, մածուկային WB գունանյութերից որևէ երանգ։ Կիրառության առաջարկվող քանակությունը ամբողջական քաշի հարաբերակցությամբ պետք է կազմի 5-10%։
  6. Կիրառել վրձինով կամ գլանակով, ապա թողնել չորանալու մոտ 8 ժամ՝ 20°C ջերմաստիճանային պայմաններում։ Մշակման ժամանակահատվածը 20°C-ի դեպքում կկազմի մոտ 50 րոպե, 25°C-ի՝ մոտ 35 րոպե։
  7. Խորհուրդ է տրվում ներկապատել 2 շերտով, սակայն կարելի է գործընթացը կրկնել անքան, որքան պահանջվում է ցանկալի անթափանցիկությունը ստանալու համար:
  8. Ցանկության դեպքում կարելի է  անկյունային հատվածները ընդգծել մարկերային ներկով (EPODEX grouting pen)։

Կիրառությունը

Առաջարկվում է մշակման գործընթացը իրականացնել արտաքին միջավայրի առնվազն 8°C և առավելագույնը` 25°C ջերմաստիճանային պայմանի ապահովմամբ։ Չկիրառել տաքացվող կամ անմիջապես արևի ուղիղ ճառագայթների անկման տակ գտնվող մակերեսներին։ Չորացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նախատեսվածից ցածր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու դեպքում։ Աշխատանքի ավարտից հետո օգտագործված պարագաները ցողել ջրով։ հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության: Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկկոմպոնենտ Սալիկի ներկ (TILE PAINT 2K)”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով