Սալիկի ներկ

Ծանոթացեք սալիկային ներկերի մեր բազմերանգ տեսականիին

EPODEX ընկերությունը առաջարկում է շուկայում նմանը չունեցող, գերմանական արտադրության, էպօքսիդային հիմքով ՍԱԼԻԿԻ ՆԵՐԿԵՐ (Tile Pint), որոնք աչքի են ընկնում իրենց բարձր որակական հատկանիշներով և բազմազան ու ընդարձակ գունապնակային ընտրացանկով։ Մեր սալիկի ներկը ընտրելու դեպքում Ձեր հին սալիկները կպատվեն նոր շքեղությամբ ու փայլով։ Դուք ձեռք կբերեք որակյալ արտադրանք՝ մատչելի գներով՝ խուսափելով սալիկապատ սենյակի ժամանակատար և  հոգնեցուցիչ վերանորոգումից։ Օգտագործեք մեր 1K (1 կոմպոնենտային) սալիկի ներկը Ձեր խոհանոցին, պատային սալիկապատ հատվածներին, իսկ 2K-ն (2 կոմպոնենտայինը)՝ սանհանգույցային և ջրի հետ մշտական շփում ունեցող հատվածներին նոր և թարմ տեսք հաղորդելու համար։

ՍԱԼԻԿԻ ՆԵՐԿ


Ցանկանու՞մ եք թարմացնել Ձեր բնակարանի հին սալիկները, իսկ ժամանակի սղությունը և ծախսատարությունը խոչընդոտու՞մ են, հոգ չէ, EPODEX-ը առաջարկում է իդեալական լուծում։


Որակյալ, մատչելի և նմանը չունեցող Սալիկի ներկ (Tile Paint), որի շնորհիվ Ձեր հին սալիկները անճանաչելիորեն կփոխվեն։ Պարզապես անհրաժեշտ է ընտրել նախընտրելի երանգը և սալիկային ներկի տեսակը։ 1 կոմպոնենտային (1K) ներկը ակրիլային հիմքով է և առավել կիրառելի է սալիկապատ սենյակի այն հատվածների համար, որոնք գրեթե զերծ են ջրի հետ անմիջական շփումից, իսկ երկկոմպոնենտ (2K) տարբերակը էպօքսիդային հիմքով է, որը և օժտում է իրեն բացարձակ ջրակայունությամբ։ Բոլոր գույները միախառնվում են, ուստի կհաջողվի ստանալ նախընտրելի ցանկացած երանգ։

cart
Languages